Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել ևս 28 օր, իմանալու համար կառավարության կազմը

Հրայր Թովմասյանն առաջարկեց սպասել ևս 28 օր, իմանալու համար կառավարության կազմը

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը հստակ պահպանում է երկրի գործադիր իշխանության ղեկավարի ու կառավարության անդամների նշանակման կարգը և չի մեկնաբանում, կշարունակի արդյոք ինքը պաշտոնավարել: «Ես չեմ որոշում կզբաղեցնեմ այս պաշտոնը, թե ոչ: Մի փոքր սպասեք և այդքան անհամբեր մի եղեք»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ դեռեև 8 օր կա ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 10 օրից, որոնց ընթացքում ընտրված նախագահը պետք է խորհրդակցի ԱԺ խմբակցությունների հետ և նշանակի վարչապետի պաշտոնում մի անձի, որին կաջակցի մեծամասնությունը: Որից հետո գործող վարչապետը 20 օր կունենա ներկայացնելու համար նախագահին նախարարների պաշտոնների հավակնորդներին, որից հետո ձևավորված կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը խորհրդարանհին, որի հավանության արժանանալուց հետո ձեռնամուխ կլինի աշխատանքի:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Թովմասյանը նշել է, որ արդարադատության ոլորտն այսօր որոշակի արմատական փոփոխությունների կարիք ունի, որոնք նախարարությունը շարունակելու է առաջիկա 2-3 տարում, որից հետո կլուծվեն ընթացիկ հարցերը: «Դրանք մեզ բոլորիս լավ ծանոթ խնդիրներն են դատական իշխանության, քրեակատարողական համակարգում, նոտարների աշխատանքում, իրավաբանների ու փաստափանների պատրաստման ոլորտներում: Այդ խնդիրները հատուկ են ոչ միայն Հայաստանին, դրանք կան նաև Գերմանիայում և Էստոնիայում»,-ասել է նա ապրիլի 11-ին կառավարության նիստից հետո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---