Կարել Շվարցենբերգ. Տարածաշրջանում Հայաստանը զարգացման մեծ պոտենցիալ ունի

Կարել Շվարցենբերգ. Տարածաշրջանում Հայաստանը զարգացման մեծ պոտենցիալ ունի

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգին: ԱԳ նախարարությունում իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ԵՄ-Հայաստան համագործակցության գործընթացը, անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Քննարկել են Երևանում այսօր մեկնարկած հայ-չեխական բիզնես ֆորումի հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել տնտեսական, առևտրային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների մակարդակը և նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ էր շարունակելու երկխոսությունը: Նախարարի պաշտոնակատարը նաև գոհունակություն հայտնեց, որ արդեն գործում է Հայաստանի դեսպանատունը Չեխիայում, և Չեխիայի դեսպանությունը՝ Հայաստանում:

Կառլ Շվարցենբերգը ևս կարևորեց Երևանում հայ-չեխական ֆորումի մեկնարկը՝ տնտեսական համագործակցության խորացման համար: «Ես կարծում եմ, որ այս պահին շատ կարևոր է տնտեսական և գործարար հարաբերութունները: Դրանք դեռ թերզարգացած են: Ցածր է առևտրային կշիռը, բայց մենք մեծ հնարավորություններ ունենք զարգացնելու այդ հարաբերությունները»,- ասաց նա: Չեխիայի փոխվարչապետն ու ԱԳ նախարարը նկատեց, որ տարածաշրջանում Հայաստանը զարգացման մեծ պոտենցիալ ունի:

Ավելացնենք, որ բանակցություններն այսօր կշարունակվեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---