Հրայր Թովմասյան. Ոստիկանությունն այժմ հստակ գիտի, թե ինչ է նշանակում խաղաղ հանրահավաք

Հրայր Թովմասյան. Ոստիկանությունն այժմ հստակ գիտի, թե ինչ է նշանակում խաղաղ հանրահավաք

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպերը մեկ անգամ ևս վկայում են այն մասին, որ վերջին 5 տարում շատ բան է փոխվել, այդ թվում ոստիկանությունը, ասելէ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը ստեղծված իրավիճակը Երևանում: «Քաղաքական համակարգում արմատավորվել են հանդուրժողականության տարրեր: Մեր ոստիկանությունն յաժմ հստակ պատկերացնում է, թե ինչ է խաղաղ հանրահավաքը և ինչպես պետք է գործել, ինչ միջոցներ ձեռնարկել իրավախախտումների դեպքում»,-ասել է նա:

Ըստ նրա, ոստիկանության վարքագիծը, որ դրսևորվեց երդմնակալության օրը, բնորոշ է իրավական պետությանը: «Ոստիկանապետի գործողությունները իր պետությունը սիրող, իր ժողովրդին նվիրված մարդու գործողություններ էին, որը ոչ թե իր աշխատասենյակում էր նստել, այ այնտեղ էր, որտեղ բախման վտանգ կար: Այդ իրավիճակը պետք էր տեղում զգալ ճիշտ որոշում կայացնելու համար, խուսափելու համար բախումներից, ինչը ցանկալի էր որոշ ուժերի համար»,-ասել է Թովմասյանը:

Ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը: Ազատության հրապարակում «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր «այլընտրանքային երդմնակալությունը» կազմակերպեց:

Երեկոյան հանրահավաքի մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ցանկանում էին Բաղրամյանի պողոտայով քայլել դեպի Ծիծեռնակաբերդ, սակայն փողոցը փակել էին ոստիկանները: Բանակցությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանին թույլատրվեց դեպի Ծիծեռնակաբերդ գնալ այլ ճանապարհով, սակայն նրա կողմնակիցների մի մասը մնաց Բաղրամյանի պողոտայում:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ Բաղրամյանի պողոտա:

Ոստիկանության թույլտվությունից հետո դեպի Բաղրամյան 26 երթի մասնակիցները սկսել են «Ազատ, անկախ, Հա-յաս-տան» վանկարկել, որին անմիջապես անդրադարձել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նկատողություն է արել` հրահանգելով ոստիկաններին երթի մասնակիցներին հորդորել, որ զերծ մնան կոչեր հնչեցնելուց և աղմուկ բարձրացնելուց, քանի որ մարդիկ քնած են, իսկ իրենք խանգարում են։ Նկատողությունից հետո կոչերը դադարել են: Հասնելով Բաղրամյան 26` Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները երգել են Հայաստանի օրհներգը, ինչից հետո «Ժառանգության» առաջնորդը բարի գիշեր է մաղթել հավաքվածներին: Նրանց համեմատաբար փոքր մասը վերադառնում է Ազատության հրապարակ: Այստեղ է նշանակված Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների հաջորդ հանդիպումը` ուրբաթ օրը, ժամը 18:00-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---