Է.Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չեխիային` ԼՂ հարցում ունեցած դիրքորոշման համար

Է.Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չեխիային` ԼՂ հարցում ունեցած դիրքորոշման համար

PanARMENIAN.Net - Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչող բանաձևը միայն մեկ` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից արված քայլ է: Այսօր ՀՀ արտգործնախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման դիտարկում արեց Չխիայի Հանրապետության փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Նա նշեց, որ Չեխիան դեմ է մարդու իրավունքների ոտնահարմանը և նկատեց, որ պատերազմի ժամանակ դա տեղի է ունենում: «Բայց դա չի կարելի համեմատել այն բանի հետ, ինչ տեղի է ունեցել ձեր անցյալում»,- ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունեցած դիրքորոշման համար, որը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ Չեխիան, ինչպես ԵՄ այլ անդամ պետություններ, աջակցում են հակամարտության լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---