Հրայր Թովմասյանը ափսոսում է Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածի համար, բայց «մեղավորը պետք է պատժվի»

Հրայր Թովմասյանը ափսոսում է Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածի համար, բայց «մեղավորը պետք է պատժվի»

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կշարունակի հավատարիմ մնալ հիմնարար սկզբունքին. գնահատականներ չտալ այս կամ այն գործի վերաբերյալ, քանի դեռ ընթանում է նախաքննությունը կամ դատավարությունը:

Խոսքը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մասին է, որի վերաբերյալ Արաբկիրի բաժանմունքի աշխատակիցը տեղեկություններ է ներկայացրել միջադեպի մասին, կան նաև երկու ոստիկանների վկայությունները: «Դեռևս հարկավոր է ձեռնպահ մնալ և տեսնել, թե ինչ ընթացք կստանա հետագա գործընթացը: Կարող եմ հավաստիացնել, որ այդ հարցը հանրության ուշադրության կենտրոնում կլինի, և ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի»,-ասել է Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը ափսոսում է Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածի համար, բայց հարկավոր է տալ անաչառ գնահատական, իսկ «մեղավորը պետք է պատժվի»:

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթի ժամանակ, Բաղրամյանի պողոտայում Գրողների միության մոտ բախում տեղի ունեցավ մի քանի քաղաքացիների ու ոստիկանների միջև, որի արդյունքում վնասվածք ստացավ Արմեն Մարտիրոսյանը: Նա բերման ենթարկվեց ոստիկանություն, սակայն ազատ արձակվեց նույն օրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---