Երիտասարդական ԱԱ-ում ծանրորդ Ժորժ Եղիկյանը գրավել է 5-րդ տեղը

Երիտասարդական ԱԱ-ում ծանրորդ Ժորժ Եղիկյանը գրավել է 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ապրիլի 11-ին հանդես են գալիս մինչև 69 կգ քաշային կարգում հայտավորված մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին Ժորժ Եղիկյանն ու Արթուր Սարգսյանը:

Պոկում վարժությունում Եղիկյանը կարողացել է բարձրացնել 125 կգ և զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Սարգսյանը 123 կգ-ով 7-րդն է: Եղիկյանը հրում վարժությունում բարձրացրել է 155 կգ, իսկ Սարգսյանը 152 կգ և զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը:

Երկամարտի արդյունքում Եղիկյանը 280 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Սարգսյանը՝ 275 կգ-ով՝ 7-րդը:

Աշխարհի առաջնության հաղթող է դարձել Ալբերտ Լինդերը (Ղազախստան):

Առաջնությունը կավարտվի ապրիլի 13-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---