ԱԺ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ11 ապրիլի 2013 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով պարոն Շվարցենբերգին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ Հայաստանը հետապնդում է Արեւելյան գործընկերության շրջանակներում: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ գործընկերային հարաբերություններ են հաստատվել երկու երկրների խորհրդարանների միջեւ` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: ԱԺ նախագահը կարեւորեց փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Շվարցենբերգը գուհունակությամբ նշեց, որ Հայաստան-Չեխիա համագործակցությունը վերելք է ապրում, ինչը դրսեւորվում է քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությամբ: Նա նույնպես կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական հարցերին, հետընտրական գործընթացներին: Չեխիայի արտգործնախարարը կարեւոր համարեց, որ բոլոր միջազգային կառույցները բարձր գնահատական են տվել հայաստանյան նախագահական ընտրություններին եւ հույս հայտնեց, որ դիտորդների կողմից արձանագրված որոշակի թերությունները կշտկվեն: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային հարցերի, երկուստեք շեշտելով, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |