Մոնսերատ Կաբալիեն նշում է իր 80-ամյա հոբելյանը

Մոնսերատ Կաբալիեն նշում է իր 80-ամյա հոբելյանը

PanARMENIAN.Net - Օպերային բեմի թագուհի, աշխարհի ամենահայտնի սոպրանոն համարվող Մոնսերատ Կաբալիեն նշում է իր 80-ամյա հոբելյանը: Նա ծնվել է Բարսելոնայում 1933թ., իսկ 1965 թ. նրա անունն իմացավ ողջ աշխարհը: Նրան ճանաչում բերեց կատարումը «Լուկրեցիա Բորջիա» օպերայում, երբ նա փոխարինեց հիվանդ ամերիկուհի կատարողին Նյու Յորքի «Քարնեգի հոլում»:

Կաբալիեն հայտնի է իր բելկանտոյի տեխնիկայով:

Նրա լավագույն կատարումներն են «Տոսկա», «Սալոմեա», «Մարիա Ստյուարտ» և «Ադրիանա Լեկուվեր» օպերաների գլխավոր դերերը: Ընդհանուր առմամբ երգչուհին 125 օպերային արիա է կատարել և դեռ շարունակում է ելույթները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---