ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Մենք պետք է հասնենք Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ երկարատեւ խաղաղությանն ու կայունությանը մեր տարածաշրջանում: Այդ մասին, Փարիզում ելույթ ունենալով «Pro Armenia» միջազգային կոնֆերանսում, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, իրավական եւ պատմական տեսակետից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հավակնել այն հողին, որի վրա նա ապրում է, եւ որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: «Այդ ժողովուրդը հաղթանակ է տարել բոլոր ճակատներում` ոչ միայն ռազմական»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---