Ա.Աշոտյանն ամփոփում է քարոզարշավի մեկ շաբաթը. Ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից

Ա.Աշոտյանն ամփոփում է քարոզարշավի մեկ շաբաթը. Ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկ շաբաթը:

«Ավարտվեց Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը: Ակնհայտ դարձավ, որ`

Ոչ իշխանական քաղաքական ուժերին չի հաջողվել ընտրությունները մայրաքաղաքային տնտեսությունից տեղափոխել քաղաքական հարթություն:

Բացի Տարոն Մարգարյանից որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց:

Ոչ իշխանական ուժերը, թեպետ չունեն միասնական գործելու և ոչ մի ծրագիր, միավորվել են միայն մեկ ուղղությամբ` լայնածավալ հակաքարոզչություն Տարոն Մարգարյանի դեմ:

Դրանցից ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից, խախտելով բազում չգրված օրենքներ և բարոյական նորմեր:

Արտաքուստ իբր բարեկիրթ, իսկ սոցիալական ցանցերում սանձարձակ և զարհուրելի պահվածք որդեգրածները այդպիսով ընդամենը ընդգծում են իրենց քաղաքական և բարոյական սնանկությունը»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---