Սահմանադրական փոփոխությունները կբարելավեն հարաբերությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ

PanARMENIAN.Net - Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ կբարելավվեն Սահմանադրության փոփոխությունների շնորհիվ, որոնց համաձայն կսահմանափակվի նախագահի իշխանությունը եւ կարտոնվի երկքաղաքացիությունը, հաղորդել է Եկատերինբուրգում Հայաստանի պատվո հյուպատոս Արտաշես Չիլինգարյանը: Ըստ Ա.Չիլինգարյանի, ըստ նախնական տվյալների, Հայաստանի սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեին կմասնակցեն Ուրալում բնակվող հանրապետության շուրջ 2 հազար քաղաքացիներ: «Ովքեր չեն հասցրել հայտ ներկայացնել, նույնպես կարող են մասնակցել քվեարկությանը»,-ճշտել է պատվո հյուպատոսը: Նա նշել է, որ Ուրալի դաշնային մարզում կլինի միայն մեկ ընտրատեղամաս: «Համայնքները, տեղի իշխանությունը եւ իրավապահ մարմինները խոստացել են աջակցել հանրաքվեի անցկացմանը»,-ավելացրել է Ա.Չիլինգարյանը: Ինչպես հաղորդվել է, Եկատերինբուրգի Հայաստանի հյուպատոսությունը հայտեր է ստացել Կուրգանի եւ Չելյաբինսկի մարզի բնակիչներից: Չելյաբինսկի մարզի նահանգապետը խոստացել է աջակցել հայ համայնքին քվերակողներին տեղափոխելու հարցում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---