ԵԱՀԿ-ն Հայաստանում կայանալիք հանրաքվեի ընթացքը դիտարկելու հրավեր չի ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք սահմանադրության բարեփոխման հանրաքվեն դիտարկելու համար ԵԱՀԿ-ից դիտորդներ հրավիրելու կամ չհրավիրելու մասին որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն առաջարկ է արել Հայաստանին դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ, սակայն երկրի ԿԸՀ-ից պաշտոնական հրավեր չի ստացվել: Ընդ որում Վլադիմիր Պրյախինը տեղեկացրել է, որ ըստ «Կոպենհագենի փաստաթղթի» 8 պարագրաֆի, իշխանությունները պարտավոր չեն դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ-ից: «ԵԱՀԿ մանդտաը չի նախատեսում հանրաքվեների դիտարկում: ԵԱՀԿ-ն դիտարկում է համապետական նշանակության` խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները»,-նշել է Պրյախինը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը նաեւ համոզվածություն է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումները կդառնան Հայաստանի քաղաքական հասունության ապացույցը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---