Հայաստանի ազգային բալետը և ամերիկյան Bad Boys of Dance խումբը համատեղ բեմադրություն են ներկայացնում

Հայաստանի ազգային բալետը և ամերիկյան Bad Boys of Dance խումբը համատեղ բեմադրություն են ներկայացնում

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմին համադրվելու են ժամանակակից պարն ու բալետը: Ամերիկյան Bad Boys of Dance պարային խումբը և Հայաստանի ազգային բալետը յուրահատուկ բեմադրություն են ներկայացնում: Մուտք ազատ է, տոմսերն՝ անվճար: Ներկայացումն ապրիլի 19-ին ժամը 19:00 կլինի նաև Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ ապրիլի 20-ին ժամը 19:00՝ Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում:

Մինչ այդ այսօր ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանն ասաց. «Դասականը պահպանելը և այն զարգացնելը շատ կարևոր է: Դասականը պահպանելով, մենք կարծես թե զարկ ենք տալիս մնացած ճյուղերին»: Այս համատեղ աշխատանքը Ռուդոլֆ Խառատյանի և Bad Boys of Dance –ի հիմնադիր Ռասթա Թոմասի երկարատև մասնագիտական համագործակցության շարունակությունն է. դեռ է Վաշինգթոնի Կիրովի Բալետի ակադեմիայում Ռ.Թոմասը Խառատյանի ուսանողն է եղել ու որպես դասական պարող 2 ոսկե մեդալ ունի: «Հայաստանյան հանդիսատեսին ներկայացնելու ենք մեր լավագույն ներկայացումներից մեկը`կոչվում է Rock the Ballet: Կարծում եմ համագործակցությունը կլինի հուզիչ և կընդգծի մեր երկու երկրների և ժողովուրդների միջև մշակութային կապերի ակնառու բարձր մակարդակը»,- ասաց Ռ. Թոմասը: Ամերիկյան խումբը Հայաստանում է դեսպան Ջոն Հեֆերնի աջակցությամբ ու նա ավելացրեց, որ համագործակցությունը նաև մեծ հնարավորություն է փորձի փոխանակման համար: Իսկ փորձի փոխանակման ընթացքում ամերիկացի պարողները նկատել են` մեր պարողները մի փոքր կաշկանդված են, բայց շփումից հետո դա անցնում է:

Bad Boys of Dance պարային համույթը հիմնադրվել է 2007թ. ամերիկյան պարային լեգենդ Ռաստա Թոմասի կողմից: Խումբը տարեկան մոտ 150 համերգով աշխարհի տարբեր երկրներում հանդես է եկել ավելի քան կես միլիոն երկրպագուների առաջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---