Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Լատին եկեղեցու սպասավորներին![]() 18 ապրիլի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ուխտավորաբար գտնվող Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգևոր սպասավորներին ու միանձնուհիներին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանի, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտավորներին` շնորհակալություն հայտնելով հայոց հոգևոր կենտրոնում քույր եկեղեցու հոգևոր սպասավորներին հյուրընկալելու համար: Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբությունը: Շնորհավորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի գահակալության առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ փոխհարաբերություններին: Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը մաղթեց Կաթոլիկ Եկեղեցու սպասավորներին` քրիստոսապատվեր իրենց ծառայության արդյունավորման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |