Մեկ տարվա ընթացքում արտահանումը նվազել է 28,2 տոկոսով

Մեկ տարվա ընթացքում արտահանումը նվազել է 28,2 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. մարտին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 445 մլն դոլար (184.1 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ նվազելով 28,2 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 4,2 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 2,2 տոկոս՝ 1 332.2 մլն դոլար (544.9 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 116.6 մլն դոլար (48.3 մլրդ դրամ)` նվազելով 28,2 տոկոսով:

Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 9,6 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-մարտին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 357.9 մլն դոլար (146,5 մլրդ դրամ), աճը՝ 3 տոկոս:

Ներկրման ծավալը 2013թ. մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 328.4 մլն դոլար (135.8 մլրդ դրամ)՝ նվազելով 9,6 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 2,2 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 974.3 մլն դոլար (251.9 մլրդ դրամ)` ավելանալով 1,9 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 616.4 մլն դոլար կամ 251.9 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---