Այսօր Երեւան են ժամանում Եվրոպայի Խորհրդի դիտորդները25 նոյեմբերի 2005 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեի ընթացքին հետեւելու նպատակով այսօր Հայաստան են ժամանում եվրոպական երկու կառույցների` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի եւ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչները: Այդ կառույցներիը ներկայացված կլինեն յոթական ներկայացուցիչներով, որոնք Հայաստանում կլինեն մինչեւ նոյեմբերի 28-ը: Այդ օրը կայանալիք մամլո ասուլիսում նրանք կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները: Հայաստան կատարած իր այցի ժամանակ դիտորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկվել են` Ջոն Թոմիլսոնը (Մեծ Բրիտանիա), Ժորժ Կոլոբյեն (Ֆրանսիա), Յան Ռժմելկան (Լեհաստան), Կլաուս-Յուրգան Հեդրիխը (Գերմանիա), Գաբոր Զալայը (Հունգարիա), Նայջել Էվանսը (Մեծ Բրիտանիա), Թոմաս Յիրժան (Չեխիա): Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության կազմում են` Ալեն Շենարը (Ֆրանսիայի Կոնգրեսի նախկին նախագահ), Լուկա Չիրիանին (Իտալիա), Գրետա Կազենսը (Մեծ Բրիտանիա), Քրիսթոֆեր Նյուբերին (Մեծ Բրիտանիա), Շոն Օ`Բրայանը (Իռլանդիա), Մարիա Վան Դեր Տասը (Նիդերլանդներ), Վիմ Վան Գելդերը (Նիդերլանդներ), հաղորդում է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |