Վ.Օսկանյան. «Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, մեր հողն է, որտեղ դարերով ապրել են մեր նախնիները»

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է եւ երբեք չի հանձնվի Ադրբեջանի իրավասությանը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Լեռնային Ղարաբաղի զարգացման համար միջոցների հանգանակման ԱՄՆ-ում ընթացող հեռուստամարաթոնի ժամանակ: Նա հայտարարել է , որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի դառնա Ադրբեջանի մաս, քանի որ Ղարաբաղի ժողովուրդը եւ ողջ աշխարհի հայերը դա թույլ չեն տա»: «90-ականների սկզբին Ղարաբաղի բնակիչները պայքարում էին իրենց հողի համար փաստորեն դատարկ ձեռքերով: Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, մեր հողն է, որտեղ դարերով ապրել են մեր նախնիները: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հայտնվեց միայն խորհրդային շրջանում»,-ասել է նախարարը: Նրա խոսքերով, «Ղարաբաղը միշտ առավել անկախ է եղել, քան Հայաստանը: Նույնիսկ երբ Հայաստանը եղել է զավթիչների լծի տակ, Ղարաբաղը պահպանել է իր անկախությունը: Որքան ամուր լինի կապը Լեռնային Ղարաբաղի հետ եւ նրա միասնությունը ողջ աշխարհի հայության հետ, այնքան դժվար կլինի ընդգրկել նրան Ադրբեջանի կազմում»,-ամփոփել է Վ.Օսկանյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---