Ռոբերտ ֆոն Ռեկովսկի. Ներդրումային շուկան Հայաստանում զարգացման լավ հեռանկարներ ունի

Ռոբերտ ֆոն Ռեկովսկի. Ներդրումային շուկան Հայաստանում զարգացման լավ հեռանկարներ ունի

PanARMENIAN.Net - Ներդրումային առումով Հայաստանի շուկան բնութագրվում է որպես զարգացող, որտեղ վերջին տարիներին աճ է գրանցվում ըստ առանձին ճյուղերի: Ապրիլի 22-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց հեղինակավոր միջազգային մասնագետ, Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին:

Մասնագետը Երևան է ժամանել «Ամերիաբանկ» ՓԲԸ հրավերով, իր հարուստ փորձն ու գիտելիքները կիսելու համար հայ գործարարների հետ, ինչպես նաև կորպորատիվ կառավարման և բիզնես-հնարավորությունների լավագույն փորձի վերաբերյալ իր գիտելիքները:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին եղել է «Հայաստան 2020» նախագծի Համակարգող խորհրդի անդամ:

Գնահատելով որպես ներդրումային երկիր կայացման 10-ամյա փորձը, տակավին թույլ զարգացած կապիտալի շուկայով, փորձագետը ասաց, որ Հայաստանում զարգացման լավ հեռանկարներ ունի: Ինչ վերաբերում է կորպորատիվ կառավարման համակարգի ներմուծմանը, ապա «այն կձևավորվի այն ժամանակ, երբ բանկայինից տարբեր, լրացուցիչ ֆինանսավորման պահանջարկ առաջանա կորպորատիվ պարտաշուկայի ու բաժնետոմսերի հաշվին»:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին նշեց, որ կապիտալի շուկայի զարգացմանը կնպաստի երկրում ներդրվող նոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի արդյունավետ գործարկման համար Հայաստանը կարող է ուսումնասիրել Չիլիի, Լեհաստանի, Ռուսաստանի փորձը, որտեղ այդ բարեփոխումները հաջողվել են:

Հյուրի մասնակցությայամբ այսօր քննարկումներ են ընթանում «Գլոբալ տնտեսական հեռանկարները և զարգացող շուկաները» թեմայով: Միջոցառմանը մասնակցում են ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, Միջազգային ֆինանսական կորպորցիայի Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Տոմաս Լյուբեկը, այլ պետկառույցների ներկայացուցիչներ:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ լինելուց բացի, հանդիսանում է Fidelity Investments ընկերությունում Emerging Markets Strategy-ի (որն աջակցում է զարգացող երկրների կապիտալի և ֆիքսված եկամտով գործառնությունների շուկաների բաժիններին) փոխնախագահը: Նախքան իր ներկա պաշտոնը զբաղեցնելը, Ֆոն Ռեկովսկին մեկ տասնամյակ շարունակ կառավարել է ամերիկյան, կանադական և միջազգային այլ ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային հիմնադրամներ` զարգացող շուկաներում: Ի թիվս այլ պաշտոնների, նա Բոստոնի արտաքին հարաբերությունների կոմիտեի, Բոստոնի տնտեսագիտական ակումբի (Boston Economic Club) և World Boston-ի անդամ է:

Fidelity Investments-ը ֆինանսական ծառայությունների շուկայում աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որի կառավարման տակ գտնվող ակտիվները 2012թ. դեկտեմբերի դրությամբ կազմում էին շուրջ 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---