ԵՊՀ կհյուրընկալի արաբ գրող Ադոնիսին

ԵՊՀ կհյուրընկալի արաբ գրող Ադոնիսին

PanARMENIAN.Net - Վաղը ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում արաբ գրող Ադոնիսի հետ:

Աշխարհահռչակ գրողը Մայր բուհ է այցելելու Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում:

Հանդիպմանը, համալսարանականներից բացի, ներկա կլինեն նաև Ադոնիսի ստեղծագործությունների թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում կհնչի գրողի բանաստեղծություններից կազմված կոմպոզիցիա, որը պատրաստել են «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---