Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարությունը ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության Եվրոպայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի Եվ Ամերիկայի վարչության պետ Մարթին Դինհամին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը Մ. Դինհամը ներկայացրեց Հայաստանում կազմակերպության գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը` մասնավորապես Տավուշի եւ Գեղարքունիքի գյուղական շրջաններում: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրեր են իրականացվելու նաեւ Վրաստանի հայաբնակ Ջավախքում: Վ.Օսկանյանը բարձր գնահատեց Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության ներգրավվածությունը Հայաստանում: Գոհունակությամբ նշվեց, որ կազմակերպությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---