France Telecom-ի ղեկավարը դատարանի առջև կկանգնի կոռուպցիայի համար մեղադրանքով

France Telecom-ի ղեկավարը դատարանի առջև կկանգնի կոռուպցիայի համար մեղադրանքով

PanARMENIAN.Net - France Telecom-ի գործադիր տնօրեն Ստեֆան Ռիշարին մեղադրանք է ներկայացվել, որը վերաբերում է այն ժամանակվան, երբ նա աշխատել է որպես պետական պաշտոնյա:

Իշխանությունները հետաքննոում են կառավարության կողմից 2008թ. ընդունած որոշումը, որով գործարար Բերնար Տապիին հատուցվեց 285 մլն եվրոյի վնասը, որը նա կրել էր Credit Lyonnais բանկի հետ տևական առևտրային պայքարի ժամանակ:

Այն ժամանակ Ստեֆան Ռիշարը ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի աշխատակազմի ղեկավարն էր: Այժմ Լագարդը գլխավորում է ԱՄՀ-ն, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---