Սիրիական զորքերը կրկին իրենց հսկողության տակ են առել Դամասկոսի արվարձանը

Սիրիական զորքերը կրկին իրենց հսկողության տակ են առել Դամասկոսի արվարձանը

PanARMENIAN.Net - 5 օր տևողությամբ մարտերից հետո Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսի արվարձան՝ Օթայբախում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը, պետական ԶԼՄ-ների վրա հղումով:

Վերցնելով քաղաքը՝ բանակը ուժեղ հարված հասցրեց ապստամբներին, որոնք վերջին ամիսներին մոտեցել էին մայրաքաղաքին:

Նույն օրը Օբամայի վարչակազմի պաշտոնյաները հայտարարեցին, թե վստահ են, որ Սիրիայի իշխանությունները արդեն երկու անգամ քիմիական զենք են կիրառել փոքր դոզաներով: Սիրիայի ընդդիմությունը կոչ է անում միջազգային հանրությանը գործել «շտապ ու վճռական»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---