Ր.Հովհաննիսյանը ՄԹ ներկայացուցիչների հետ քննարկել է նախագահի ընտրությունները և ստեղծված իրավիճակը

Ր.Հովհաննիսյանը ՄԹ ներկայացուցիչների հետ քննարկել է նախագահի ընտրությունները և ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:

Ինչպես հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որտեղ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրական արդյունքներով ինքն է ընտրվել նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն ընտրակեղծիքների միջոցով հաղթող է դարձել:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները և Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետևանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---