Մարկ Ցուկերբերգը 2012թ. վաստակել է 1,99 մլն դոլար

Մարկ Ցուկերբերգը 2012թ. վաստակել է 1,99 մլն դոլար

PanARMENIAN.Net - Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան եկամուտը 2012թ. կազմում է 1,99 մլն դոլար՝ 16 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Այստեղ հաշվի է առնված ինչպես աշխատավարձը, այնպես էլ բոնուսներն ու այլ վճարումները:

Ցուկերբերգի բազային աշխատավարձը 503,2 հազար դոլար է, տարեկան բոնուսը կազմում է 266,1 հազար դոլար, իսկ 1,22 մլն դոլար նա ծախսել է անձնական ավիաթռիչքների ու թիկնապահների վրա:

Ցուկերբերգը զբաղեցնում է 70-րդ տեղը Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---