Ամերիկայում գտել են Միշային ՝ Թամերլան Ցարնաևի խորհրդավոր ծանոթին

Ամերիկայում գտել են Միշային ՝ Թամերլան Ցարնաևի խորհրդավոր ծանոթին

PanARMENIAN.Net - Ամերիկայում գտել են Միշային՝ Թամերլան Ցարնաևի խորհրդավոր ծանոթին: Պարզվեց, որ նա իրոք դավանափոխված հայ է և այժմ ապրում է Ռոդ Այլենդում:

Մի քանի օր առաջ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ արդեն իսկ ապրելով Բոստոնում, Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության համար կասկածվող Թամերլան Ցարնաևը հայտնվել է ծագումով նախկին ԽՍՀՄ-ից ոմն Միշայի ազդեցության տակ, որն էլ նրան ծայրահեղական է դարձերլ: Միշային հայտնաբերել են, սակայն, նա պնդում է, որ չի եղել Ցարնաևի ուսուցիչը: Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների, Միշայի հետ ծանոթությունից հետո Թամերլանը թողել է բռնցքամարտը, երաժշտությունը և սկսել է ծայրահեղական գրականություն կարդալ: Ըստ Ցարնաևի հարազատներից մեկի, 2008-2009թթ. Թամերլանը Բոստանում ծանոթացել է ոմն Միշայի հետ: Այդ ծանոթությունից հետո նա հայտարարել է, թե թողել է երաժշտությունը, քանի որ իսլամը դա չի ողջունում, և դա նրան Միշան է բացատրել: Ցարնաևների քեռին հայտարարել է ԶԼՄ-ներին, որ այդ մարդն ուղղակի լվացել է Թամերլանի ուղեղը:

Շատերը կասկածում էին այդ Միշայի գոյությանը: Ինչպես USA Today հարցազրույցին ասել էր Մասաչուսեթսի նահանգում ապրող հայազգի Ներսես Զուրաբյանը, «իսլամ ընդունած հայի նույնքան տարօրինակ կլինի գտնել, որքան դուրս գալ դաշտ ու տեսնել ռնգեղջյուրի: Հայ համայնքի համար դա այնպիսի շոկ կլիներ, որ բոլորն այդ մարդու մասին ամեն ինչ կիմանային»:

Սակայն New York Review of Books-ի լրագրող Քրիստիան Քրեյլին հաջողվեց գտնել խորհրդավոր Միշային՝ դա 39-ամյա Միխայիլ Ալլահվերդովն է, ինչպես ասվում է, հայ-ուկրաինական ծագում ունի: Նա ապրում է Ռոդ Այլենդում իր զառամյալ ծնողների հետ: Ալլահվերդով ազգանունն իրոք հանդիպում է հայերի մոտ: Ալլահվերդովները նախկինում ապրել են Բաքվում, սակայն 1990ա-ակնների սկզբին ստիպված են եղել հեռանալ Ադրբեջանից 1990-ականներին: Միխայիլը հաստատել է, որ իսլամ է ընդունել: «Ես չեմ եղել նրա ուսուցիչը: Եթե ես նրա ուսուցիչը լինեի, ես վստահ կլինեի, որ նա երբեք նման բան չի անի»,-հայտարարել է Միխայիլ Ալլահվերդովը New York Review of Books-լրագրողներին: Ալլահվերդովը խոստովանել է, որ ծանոթ է եղել ավագ եղբոր՝ Թամերլանի հետ, երբ ապրում էր Բոստոնում, սակայն արդեն 3 տարի է, ինչ նա տեղափոխվել է այդտեղից և ոչ մի շփում չի ունեցել Թամերլանի հետ: Ըստ Միխայիլի, նա ոչ մի անգամ չի հանդիպել Թամերլանի այն հարազատների հետ, որոնք մեղադրել են նրան Ցարնաևի ռադիկալիզացիայի մեջ:

Միխայիլին արդեն հարցաքննել է ՀԴԲ-ն: Իշխանությունները, կարծես թե, դեռևս կապ չեն տեսնում Միշայի և Բոստոնի ահաբեկչությունների միջև: «Ես ամբողջապես համագործակցում եմ ՀԴԲ հետ: Ես տվեցի նրանց իմ համակարգիչն ու հեռախոսը: Ես ուզում էի ցույց, տալ, որ ոչ ոքի չեմ շեղել ճիշտ ուղուց: Նրանք ասացին, որ ամեն ինչ կվերադարձնեն ինձ: Գործակալները մոտ էին նրան, որ փակեն իմ գործը»,-մեջբերում է Միխայիլին Los Angeles Times-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---