Հայաստանի ու Իրանի գլխավոր դատախազները Հուշագիր կստորագրեն համագործակցության մասին

Հայաստանի ու Իրանի գլխավոր դատախազները Հուշագիր կստորագրեն համագործակցության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ՝ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է դատախազության մամլո ծառայությունը:

Եռօրա այցի ընթացքում կողմերը կքննարկեն մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Բանակցությունների արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին Հուշագիր։

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---