Վարդան Սեդրակյանի փաստաբանը ստացել է մեղադրական եզրակացությունը

Վարդան Սեդրակյանի փաստաբանը ստացել է մեղադրական եզրակացությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի փաստաբանը ստացել է նրա վերաբերյալ գործով մեղադրական եզրակացությունը:

«Այժմ ուսումնասիրում ենք: Լրագրողների հարցերին պատրաստ կլինենք պատասխանել եկող շաբաթվա ընթացքում» ասված է Ալեսանդր Սիրունյանի փաստաբանական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործը ստացել էր Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Վարդան Սեդրակյանի գործով նախագահող դատավորն է Գագիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։

Նա մեղադրվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 5-ին` ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---