Վրաստանն այլևս չի օգտվի ագրեսիվ հռետորաբանությունից Ռուսաստանի հետ հարաբերություններում

Վրաստանն այլևս չի օգտվի ագրեսիվ հռետորաբանությունից Ռուսաստանի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Վրաստանն այլևս չի օգտվի ագրեսիվ հռետորաբանությունից Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ դա կխանգարի հարաբերությունների հաստատմանը երկրների միջև, ապրիլի 29-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն: «Հնարավոր չէ մի կողմից ագրեսիվ խոսել, մյուս կողմից փորձել հարաբերությունները կարգավորել այդ երկրի հետ»,-ասել է ԱԳ նախարարը:

Հարաբերությունների հաստատման գծով նա երկու ուղղություն է նշել՝ Ժնևի միջազգային բանակցությունները և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---