ՀԱԿ. Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանությունը ստանձնել են Սերժ Սարգսյանին որպես հրեշտակ պահպանելու գործառույթը

ՀԱԿ. Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանությունը ստանձնել են Սերժ Սարգսյանին որպես հրեշտակ պահպանելու գործառույթը

PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանությունը ստանձնել են ոչ թե հասարակական կարգի, օրենքի պահպանման գործառույթներ, այլ այս ռեժիմին, Սերժ Սարգսյանին որպես հրեշտակ պահպանելու գործառույթը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների և լրագրողի վրա հարձակվելու դեպքերին:

«Ոստիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, իրեն պահում է Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի անվտանգության ծառայությունն իրականացնելով»,- ասաց Լևոն Զուրաբյանը և ավելացրեց,- «Ոստիկանությունն իրականում զբաղված է հանցագործությունը կոծկելով, փորձում է ՀՀԿ-ից հեռու պահել դրա հետևանքները»:

Երևանի ավագանու ընտրությունները վերահսկելու հարցում Հայ ազգային կոնգրեսը հետաքրքրություն է տեսնում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից: Չի բացառում, որ ինչ-որ պահի նման քննարկումներ կունենան նաև «Ժառանգության» հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---