Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և այլ խնդիրների շուրջ, հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---