«ՀայՌուսգազարդը» գլխավորում է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը

«ՀայՌուսգազարդը» գլխավորում է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը՝ 2013թ. հունվար-մարտին պետբյուջե վճարելով 13,3 մլրդ դրամ՝ 2012թ. նույն ժամանակաշրջանի 11,9 մլրդ դրամի դիմաց:

Ինչպես հայտնում է Պետեկամուտների կոմիտեն, երկրորդ տեղը ցուցակում զբաղեցնում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը 3,83 մլրդ դրամ է վճարել 2013թ. առաջին եռամսյակում՝ 2012թ. նույն շրջանի 3,9 մլրդ դրամի դիմաց:

Երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմ» (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ) բջջային օպերատորը, նա բյուջե է վճարել 3,81 մլրդ դրամ՝ 2012թ. առաջին եռամսյակի 2,7 մլրդ դրամի դիմաց: «Արմենիա Տելեֆոն Քոմփանին» վճարել է 3,7 մլրդ դրամ 2012թ. հունվար-մարտի շուրջ 2 մլրդ դրամի դիմաց:

Հինգերորդն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը մոտ 3,4 մլրդ դրամ հարկ է վճարել 2013թ. հունվար-մարտին՝ 2012թ. նույն շրջանի 5,2 մլրդ դրամի դիմաց: ՓԲԸ-ին հաջորդում են «Ֆլեշ» ընկերությունը 2 մլրդ 097 մլն դրամով, «Հայաստանի էլցանցեր» ընկերությունը 2 մլրդ 6 մլն դրամով, «Սամ-Սեր Գրուպը»՝ 2 մլրդ 6 մլն դրամով, «Ինթերնեշնլ Մասիս Տոբակը»,-2 մլրդ 097 մլն դրամով: Տասնյակը եզրափակում է «Գրանդ Տոբակոն»՝ 1 մլրդ 876 մլն դրամով:

Ընդհանուր առմամբ խոշոր հարկատուները 2013թ. առաջին եռամսյակում պետբյուջեն են վճարել 146,3 մլրդ դրամ 2012թ. 121,3 մլրդ դրամի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---