Եվրատեսիլին ընդառաջ Dorians-ը ելույթ կունենա Կոպենհագենում

Եվրատեսիլին ընդառաջ Dorians-ը ելույթ կունենա Կոպենհագենում

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խումբը մայիսի 10-ին ելույթ կունենա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` AmagerBio ակումբում:

Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության եւ Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ: Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում:

Նշենք, որ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ:

Եվրատեսիլ-ում Dorians-ը կներկայանա Lonely Planet երգով, որի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:

1 600 հանդիսատեսի համար նախատեսված AmagerBio ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ: Ապրիլի 27-ին ակումբում հանդես էր եկել trash metall ոճի առաջատարներից մեկը` Overkill խումբը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---