Ալյոխինի հուշամրցաշարի 8-րդ տուր. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Լորեն Ֆրեսինեի հետ

Ալյոխինի հուշամրցաշարի 8-րդ տուր. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Լորեն Ֆրեսինեի հետ

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում այսօր ընթանում են Ալյոխինի հուշամրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Լորեն Ֆրեսինեի (Ֆրանսիա) հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում:

Արոնյանը 4,5 միավոր է վաստակել և կիսում է 1-4-րդ տեղերը: Ավարտվել է նաև Պյոտր Սվիդլեր-Վիշվանաթան Անանդ պարտիան, նրանք ևս կիսել են միավորները:

Մյուս պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---