ՀԱԿ. ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու դեպքում Հանրապետականից կմնա միայն «Հ» տառը

ՀԱԿ. ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու դեպքում Հանրապետականից կմնա միայն «Հ» տառը

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն ձայն չունի Երևանում, վստահ է Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանը: «Բոլորը գիտեն, որ Հանրապետական դրածոն կաշկանդվում է լրատվամիջոցներից ու մրցակիցների հետ բանավեճերից: Նրանց մոտ վախ կա, քանի որ պետք է շուտով ներկայացնեն իրենց մեծ կարողության հաշվետվությունները: Հանրապետականը ավելի լավ թեկնածու էլ չունի, քան Տարոնը, քանի որ նա իր բոլոր հատկանիշներով, կարծես, ՀՀԿ սիմվոլը լինի: Նա երևի հաղթել է հանրապետականների նախնական ընտրություններում ու ճանաչվել է ՀՀԿ ամենախելոքն ու ամենամաքուրը: Սա ի՞նչ է, եթե ոչ ծաղր երևանցու նկատմամբ»,- ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:

ՀԱԿ թեկնածուն կարծում է, որ «ՀՀԿ չակերտավոր ընտրողը՝ նրանցից կախման մեջ եղած մարդիկ են», իսկ Երևանում չկա և ոչ մի տուն, որ արմատական փոփոխություններ չուզենա:

«Թերահավատները հաճախ են ասում՝ ով էլ գա ՝ նույնն է լինելու: Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է մի պետության մեջ ապրել առանց կաշառքի: Բայց հնարավոր է ամեն բան: Եթե ուզում եք փոփոխություններ՝ քվեարկում եք ՀԱԿ-ի օգտին»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

ՀԱԿ ցուցակում ընդգրկված Արման Մուսինյանն էլ անդրադարձավ վերջին օրերին ներկայացվող հարցումներին, ըստ որոնց Տարոն Մարգարյանին խելացի է համարում երևանցիների 57%-ը: «Երևանցիներին գժի տեղ են դրել: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, ըստ այդ հարցումների, ՀԱԿ-ն ունի 3% վարկանիշ: Հիմա ես հարց եմ տալիս՝ ցույց տվեք ինձ աշխարհում մի երկիր, որում իշխանությունն իր ամբողջ ուժով պայքարում է 3%-անոց ուժի դեմ: Մենք միշտ հողին կպած ուժ ենք եղել ու մի բան էլ՝ իշխանության մեջ շատերը կարող են լինել ուժեղ, իսկ իշխանությունից դուրս՝ բացառիկները»,- ասաց Արման Մուսինյանը:

Նա նաև նշեց, որ Հանրապետական կուսակցությանն իշխանությունից հեռացնելու դեպքում Հանրապետականից կմնա միայն «Հ» տառը: «Մյուս ոչ իշխանական ուժերի հետ միասին լարում ենք մեր ուժերն ու անում ենք այնպես, որ մայիսի 6-ին Երևանի քաղաքապետի աթոռին հայտնվի ոչհանրապետական թեկնածու»,- եզրափակեց Արման Մուսինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---