Լ.Զուրաբյանը` ոստիկանապետի մասին. Այդ պահապան հրեշտակի տեսքով մարդն անձնագրային տվյալներ է կեղծում

Լ.Զուրաբյանը` ոստիկանապետի մասին. Այդ պահապան հրեշտակի տեսքով մարդն անձնագրային տվյալներ է կեղծում

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրահավաքին իր ելույթը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սկսեց մի պատմությունով, որի գլխավոր հերոսը Հայաստանում հայտնված ու ոչնչից անտեղյակ մի զբոսաշրջիկ է:

«Եթե մեր զբոսաշրջիկը փորձեր դատողություններ անել Հայաստանի ղեկավարների մասին, ապա կհանգեր այսպիսի տարօրինակ եզրահանգման՝ նրանք քրիստոնեական վարքով ու պահապան հրեշտակների տեսքով գործիչներ են:

Կասե՞ք ինձ՝ էլ ո՞ր երկրում է ոստիկանապետը կարողացել հանրահավաքը ցրել աղոթքներ սովորեցնելով: Էլ ո՞ր երկրում է ոստիկանապետը բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Տեր Հիսուս Քրիստոսի արձանը:

Այդ արտասահմանցին սակայն չգիտի, որ նույն այդ պահապան հրեշտակի տեսքով մարդը կեղծում է բազմաթիվ անձնագրային տվյալներ ու ավելացնում ընտրողների թիվը: Որ հեռացնելով Երևանի ոստիկանապետին՝ նա նշանակում է այդ պաշտոնում մի մարդու, ով անմարդկային խոշտանգումների համար դատարանում է հայտնվել»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Պատմության ավարտն, ըստ ՀԱԿ փոխնախագահի, կլինի այսպիսին. «Զբոսաշրջիկը կտեսնի նաև, թե ինչպես են իրենց ճառերում մեր հայրենիքը սիրում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Սիրում են՝ այո՛, միայն թե՝ գույքի տեսքով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---