Մարտին Քալանանը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Մարտին Քալանանը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին մեր երկրում և գոհունակությամբ փաստել, որ Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությունը սահուն ու վերընթաց զարգացում է ապրում, և այդ հարաբերությունների զարգացման գործում, Հանրապետության նախագահի համոզմամբ, մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է տարբեր առիթներով մինչև այժմ արված հայտարարությունը, որ եվրամերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և դա, Սերժ Սարգսյանի խոսքով, պատահական չէ, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:

Հանդիպմանը զրուցակիցները եվրոպական ինտեգրացիայի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են նաև քաղաքական ուժերի միջև համագործակցության զարգացումը և ակտիվ փոխշփումները: ՀՀ նախագահը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերին, այդ թվում՝ հաջողությամբ ընթացող Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի շուրջ: Հյուրերի խնդրանքով, Հանրապետության նախագահը ներկայացրել է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումները: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարտին Քալանանը բարձր է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել բարձր մակարդակի, ջերմ ընդունելության համար և հաջողություններ մաղթել նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---