Վահան Հովհաննիսյանը` ՀՅԴ հանրահավաքի մասնակիցներին. Մայիսի 5-ին` համար 5-ին.

Վահան Հովհաննիսյանը` ՀՅԴ հանրահավաքի մասնակիցներին. Մայիսի 5-ին` համար 5-ին.

PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մեկնարկել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հանրահավաքը։

Մինչ ընտրողների հետ հանդիպումը ՀՅԴ-ն նախ Մոսկվա կինոթատրոնում հանդիպեց իր վարչության անդամների հետ, ովքեր պետք է ընտրությունների օրն աշխատեն վերահսկեն ընտրատեղամասերում:

«Ես հպարտանում եմ ձեզանով` երևանցինե՛ր, հպարտանում եմ իմ ընկերներով», - ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն ու պարզաբանեց, թե ինչու. «Նախագահական ընտրությունների ժամանակ մենք տեսանք, որ իշխանական թեկնածուն աշխատում էր ամեն տեղ միայնակ երևալ, որովհետև նրա ընկերները ցույց տալու բան չեն: Այսօր նույնպես նույն միտումը կա` իշխանական թեկնածուն աշխատում է գրեթե միայնակ: Իսկ մեր թիմն այնքան արդար է, որ մեզանից և ոչ մեկը չի ամաչում իր անունից ու արածից»:

Վ.Հովհաննիսյանի խոսքով` «Դաշնակցությունը» կարող է թուլանալ, ինչ-որ պահի նահանջել, բայց երբեք չի պարտվի, քանի դեռ չկա ազատություն: «Իսկ ազատությունը պետք է դուք բերեք` մայիսի հինգին` համար հինգին»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---