Ավագանու «Բարև, Երևան»-ի թեկնածու. Ամբողջ քաղաքում ՀՀԿ «նայողները» փող են բաժանում

Ավագանու «Բարև, Երևան»-ի թեկնածու. Ամբողջ քաղաքում ՀՀԿ «նայողները» փող են բաժանում

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում:

«Ամբողջ քաղաքում ՀՀԿ «նայողները» փող են բաժանում: Առանց թաքցնելու, առանց վախի բացահայտ ու լկտիաբար մարդկանց են բերում իրենց շտաբները, փողը տալիս՝ ուղարկում: Մտնում են տները, փողը տալիս ու սպառնում՝ հաստատ կիմանանք. եթե չքվեարկես՝ խիստ կպատժենք: Մասիվից լուր ստացա, որ մեկին փող են տվել, հետո ճշտել, որ սա մի ուրիշ կուսակցությունից էլ է փող առել, կանչել՝ հետ են վերցրել փողը: Ու այս խայտառակ մթնոլորտում էլ ուզում են նորմալ ընտրություն լինի, մարդիկ էլ ճանաչեն ընտրությունների արդյունքները… Աչքիս հետընտրական շրջանը թեժ է լինելու»,- գրել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---