Ր.Հովհաննիսյան. Խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երևանցին ճիշտ ընտրություն կկատարի

Ր.Հովհաննիսյան. Խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երևանցին ճիշտ ընտրություն կկատարի

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 10/6 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը:

Լրագրողների հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ «Բարև Երևան» դաշինքը հաղթանակ է տանելու, չնայած խախտումների մասին բազմաթիվ տեղեկություններին: «Մտահոգվելու տեղիք կա, քանի որ խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երևանցին ճիշտ ընտրություն կկատարի և մեր դաշինքը հաղթանակ կտանի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների համեմատ այսօր վերահսկողությունն ուժեղ է, և եթե նույնը լիներ նաև փետրվարի 18-ին, ապա այսօր կապրեինք այլ Հայաստանում, կունենայինք այլ իրավիճակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---