ԱԺ նախագահը` քվեարկելուց հետո. Մինչ այս պահը մեզ ոչ մի խախտման մասին չեն ասել

ԱԺ նախագահը` քվեարկելուց հետո. Մինչ այս պահը մեզ ոչ մի խախտման մասին չեն ասել

PanARMENIAN.Net - Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը` քվեարկելով ավելի լավ Երևանի համար։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մինչ այս պահը իրենց ոչ մի խախտման մասին չեն ասել, ինչպես նաև` ցանկալի է, որ մինչև երեկո ոչ մի խախտում չլինի։ Իսկ ընդիմության հայտարարած ընտրակաշառքների մասին նշեց, որ երբ հերթը հասնում է փաստացի ընթացքին ոչ մի ապացույցներ չեն լինում և ավելացրեց, որ ընտրակաշառքն ի սկզբան սխալ է։

Անդրադառնալով ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի աշխատանքը երիտասարդներին վստահելուն` ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Նման բան գոյություն չունի, աշխատել ենք ամբողջ թիմով»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---