Լ. Տեր-Պետրոսյան. Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի

Լ. Տեր-Պետրոսյան. Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի

PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:

Քվեարկելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին և ասաց, որ այս ընտրություններից սպասելիքներ չունի, ունի միայն մաղթանքներ.

«Մաղթում եմ, որ բոլորը գան ու մասնակցեն ընտրություններին: Ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ ամեն բան իրենից է կախված: Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը քվեարկել է «վստահելի և համեստ տեսակի օգտին», ո՞ւմ օգտին է քվեարկել Լևոն Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը:

«Ես քվեարկել եմ Երևանի համար»,-վերջում հավելեց առաջին նախագահը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---