Երրորդ քրեական գործը. Երևանի գրանցում չունեցող քաղաքացուն հաջողվել է մի քանի անգամ քվեարկել

Երրորդ քրեական գործը. Երևանի գրանցում չունեցող քաղաքացուն հաջողվել է մի քանի անգամ քվեարկել

PanARMENIAN.Net - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերյոժա Սերոբյանը փորձել է թիվ 7/18 ընտրատեղամասում մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։ Վերջինս նկատել է, որ Սերոբյանն արդեն իսկ մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, քանի որ անձնագրում առկա է եղել համապատասխան դրոշմակնիքը ու թույլ չի տվել, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ։ Ավելին, անձնագրի զննությամբ պարզվել է, որ Ս.Սերոբյանն ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ հաշվառված է և բնակվում է Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղում։

Գլխավոր դատախազությունից հայտնում են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Նշենք, որ կրկնակի քվեարկության համար այսօր 2 այլ գործեր էլ են հարուցվել: Մեկը Շենգավիթում, մյուսը` դարձյալ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---