Թիվ 4/23-ում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Թիվ 4/23-ում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

PanARMENIAN.Net - Արաբկիրի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` թիվ 4/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին քաղաքացի Լիլիթ Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 4/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Ընտրողը չի կարողացել քվեարկել իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---