ՀԱԿ. Ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր

ՀԱԿ. Ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը:

Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային և ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ և այլն։ Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից բացակայողների, մարզերից և հարևան հանրապետություններից մարդկանց ֆիկտիվ գրանցման հաշվին, ապա մասնակիցների հայտարարված 56%-ի տակ պետք է հասկանալ իրական ընտրողների թվի 80-85%-ը, ինչը աներևակայելի է անգամ համապետական ընտրություններում։

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես»,- ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---