Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի կամավորի անձնագիր

Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի կամավորի անձնագիր

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը կլուծի երիտասարդության շրջանում առկա կարևորագույն հարցերից մեկը՝ աշխատանքային փորձի խնդիրը, ինչն անհրաժեշտ է աշխատանք գտնելու համար։ 2013թ. ապրիլից մեկնարկել է ՀԵՀ-ի նոր ծրագիրը։ Հիմնադրամը հրավիրում է ուսանողներին և երիտասարդներին որպես կամավոր մասնակից դառնալ իր ծրագրերին։ Այս նախաձեռնությունը նոր մշակույթ է ներմուծում երիտասարդական կամավորական աշխատանքում։

ՀԵՀ-ի կողմից տրամադրվում է կամավորի անձնագիր, որտեղ գրանցվում է կամավոր աշխատանքի ամբողջ կենսագրությունը։ Անձնագիրը հետագայում կօգնի երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում։

Հիմնադրամի կողմից մշակվել է կամավորական աշխատանքի, կամավոր դառնալու կարգը, և բոլոր հարաբերությունները երիտասարդների հետ կարգավորվում են համաձայն այդ փաստաթղթի, հգայտնում են ՀԵՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---