ԱՄՆ Մինեսոտայի նահանգում ահաբեկչական գործողություն է կանխվել

ԱՄՆ Մինեսոտայի նահանգում ահաբեկչական գործողություն է կանխվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՀԴԲ և ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մինեսոտայի նահանգում ահաբեկչության համար կասկածյալին, ասվում է ՀԴԲ հայտարարության մեջ:

«ՀԴԲ աշխատակիցները գտնում են, որ իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչական գործողությունը և փրկել բազում տեղաբնակների կյանքեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանները մայիսի 3-ին ձերբակալել են Մոնտեվիդեոյի 24-ամյա բնակիչ Բաֆորդ Ռոջերսին: Նրա տանը հայտնաբերվել են պայթուցիկ խառնուրդով շշեր, ինքնաշեն ռումբեր, հրացաններ ու Կալաշնիկովի ինքնաձիգներ:

Հետագայում Ռոջերսին մեղադրանք ներկայացվեց զենք պահելու համար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---