7 մայիսի 2013 - 14:01 AMT
ԵՊՀ-ում բացվեց Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը

Մայիսի 7-ին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը,Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանը նշեցին ԵՊՀ-ում Գենդերային հետազոտություններիևառաջնորդության կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը կանանց և գենդերային հետազոտությունների ուսումնական նոր պլան կմշակի, կաջակցի համալսարանի կին շրջանավարտների մասնագիտական առաջխաղացմանը, կիրականացնի հանրային իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև կնպաստի գենդերային հավասարության և կանանցառաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություններիև պետականքաղաքականության առաջխաղացմանը, ասվում է ԱՄՆ ՄԶԳ հաղորդագրության մեջ:

Կենտրոնը հիմնադրվել է Կանանց զարգացման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2013 թվականին` ԱՄՆ ՄԶԳ-ի և«Բարձրագույնկրթությունըզարգացմանհամար»ծրագրի համատեղ ջանքերով: Միացյալ Նահանգներիհինգ համալսարաններ են ընտրվել գործակցելուՀայաստանի, Պարագվայի, Ռուանդայի և Հարավային Սուդանի բուհերիհետ` նշված չորս երկրներում բիզնեսի, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում կանանց համար կրթական ծրագրերն ու հնարավորությունները խթանելու և զարգացնելու համար:

Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) կողմից իրականացվողԿանանց զարգացման ծրագրի բաղադրիչըկշարունակի ԱՊՀ-ի և ԵՊՀ-ի միջև շուրջ մեկ տասնամյակ առաջ սկսված համագործակցությունը և կֆինանսավորվի ԱՊՀ-ի Հումանիտար գիտությունների կոլեջի Մելիքյան կենտրոնին հատկացված 1,3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցներով:Գալիք երեք տարիների ընթացքում կանանց հիմնախնդիրների հետազոտություններով զբաղվող ԵՊՀ-ի ութ գիտաշխատողներկմասնակցեն ԱՊՀ-ի Սոցիալական զարգացմանֆակուլտետի կանանց և գենդերային հետազոտությունների ծրագրի դասընթացներին, կմշակեն ուսումնական ծրագիր ունպատակային հետազոտությանառաջարկներ:Հայ գիտաշխատողները նաևներկա կգտնվեն ԱՊՀ-ի Հանրային կապերիֆակուլտետիդասընթացներին:Առաջինխումբը Արիզոնա կմեկնի սույն թվականի աշնանը:

ԵՊՀ-ի Գենդերային հետազոտություններիևառաջնորդությանկենտրոնը որպես հանգույց կծառայի ԵՊՀ-ի կարիերայի կենտրոնի և այդ ոլորտում աշխատող համալսարանի ֆակուլտետի համար, ինչպես նաև կկազմակերպի ուսանողական միջոցառումներ և հանրային իրազեկման ու կանանց առաջնորդությունը խթանող նախաձեռնություններ: