Շախմատի անհատական ԵԱ-ում երեք հայ շախմատիստներ վաստակել են 2,5-ական միավոր

Շախմատի անհատական ԵԱ-ում երեք հայ շախմատիստներ վաստակել են 2,5-ական միավոր

PanARMENIAN.Net - Շախմատի անհատական ԵԱ-ում արդեն երեք տուր է կայացել: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն երեք գրոսմայստերներ, որոնք վաստակել են 2,5-ական միավոր և կիսում են 10-46 տեղերը:

Գաբրիել Սարգսյանը 3-րդ տուրում հաղթեց Միրկեա-Էմիլիաոն Պարլիգլասին Ռումինիայից, Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց լեհ Գիզեգորզ Նասուտին, իսկ Զավեն Անդրիասյանը՝ Սվետլանա Չերեդնիչենկոյին:

24 լավագույն շախմատիստները կմասնակցեն Աշխարհի գավաթին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---