Ստավանգերի մրցաշար. Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ

Ստավանգերի մրցաշար. Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ստավանգերում տեղի կունենա դասական շախմատի առաջին տուրը: Մրցաշարին մասնակցում են 9 սուպերգրոսմայստերներ և Ջոն Լյուդվիգ Համմերը:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ: Հայ գրոսմայստերը հանդես է գալու սև խաղաքարերով:

Կխաղարկվեն նաև հաջորդ պարտիաները՝ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վեսելին Թոպալով (Բուլղարիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-Վան Հաո (Չինաստան), Պետեր Սվիդլեր (Ռուսաստան)-Ջոն Լյուդվիգ Համմեր (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---