Անձնագրային և վիզաների վարչությունը նոր պետ ունի

Անձնագրային և վիզաների վարչությունը նոր պետ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Մալխասյանը տեղեկացրեց, որ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է մեկ այլ աշխատանքի անցնելը: Նրա փոխարեն ոստիկանապետի հրամանով այդ պաշտոնում է նշանակվել Նորայր Մուրադխանյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---